Հայտնաբերվել է գողացված 101.100 ՌԴ ռուբլին․ Օդանավակայանի ավտոկայանատեղիից դրամապանակ գողացած անձը բերման է ենթարկվել
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացի դիմում էր ներկայացրել, որ դեկտեմբերի 31-ին կորցրել է դրամապանակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու դրամապանակը օդանավակայանի ավտոկայանատեղիի մուտքի մոտ՝ սայլակի վրայից, գողացել է 44-ամյա մի տղամարդ, որը հունվարի 7-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։
Նա ներկայացրել է դրամապանակը, որի մեջ եղել են փաստաթղթեր, 101.100 ՌԴ ռուբլի և այլն:
Կատարվում է քննություն»,-ասված է հաղորդագրության մեջ։