Խոշոր հրդեհ Նյու Յորքում. կա 19 զոհ
Առնվազն 19 մարդ է զոհվել Նյու Յորքի բազմահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով հրշեջ ծառայության աղբյուրին։ Գործակալության տվյալներով՝ հրդեհից տուժածների թվում կա ինը երեխա։ Հրդեհը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսում՝ Բրոնքսի տարածքում գտնվող Twin Park բարձրահարկ շենքում։
Դեպքի վայր է ժամանել քաղաքի նոր քաղաքապետ Էրիկ Ադամսը։ Նրա խոսքով՝ սա քաղաքի պատմության մեջ ամենախոշոր հրդեհն է՝ 63 մարդ տուժել է, նրանցից 32-ի կյանքը վտանգի տակ է։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։
Հրդեհը բռնկվել է ստորին հարկերից մեկի բնակարանում: