Նորքի ինֆեկցիոնի շուրջ 80 աշխատակցի ասել են՝ դիմում գրեք, ազատվեք. Բողոքի ակցիա (տեսանյութ)
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կենտրոնի դիմաց: Բանն այն է, որ դեկտեմբերի 30-ին այս հիվանդանոցի 80 աշխատակիցների տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից:
Կենտրոնի աշխատակիցներից լրագրողներին հայտնեցին, որ դեկտեմբերի 30-ին ժողովի են հրավիրել եւ ասել՝ ազատման դիմում գրեք:
«Մեզ ներկայացված դիմումի մեջ գրված էր. «Խնդրում եմ՝ ինձ ազատել աշխատանքից իմ դիմումի համաձայն»:
Աշխատակիցներին ասել են, որ մինչեւ հունվարի 15-ն իրավունք ունեն աշխատելու, դրանից հետո ազատված են:
Իրավաբանն էլ ներկայացրել է, որ դիմումը գրեն, թե չգրեն, միեւնույն է` ազատված են: