Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Տեղի է ունենում Եվրասիական տարածաշրջանում ՀԱՊԿ-ի ամրացում. Արտակ Զաքարյան

Միջազգային փորձագիտական շրջանակները կանգ են առել հետևյալ առանցքային հարցի վրա. ինչո՞ւ է Ռուսաստանի և Արևմուտքի համար այդքան դժվարացել, առաջիկա հանդիպումներում անվտանգության հարցերում պայմանավորվելը։ Մի՞թե Արևմուտքի քաղաքական լիդերներըն իրականում գտնում են, որ Ռուսաստանն ամեն ինչում պետք է գնա կոմպրոմիսի և կատարի Արևմուտքի պահանջները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Պրոպագանդիստները շարունակ պնդում են, որ ՌԴ-ն, ԽՍՀՄ փլուզման հետ միասին, կորցրել է իր նախկին ազդեցության իրավունքը։ Իսկ Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ մեկտեղ, կոնսոլիդացրել է հետխորհրդային տարածքը ազատության, մարդու իրավունքների, հռոմեական իրավունքի և տնտեսական զարգացման իդեալների շուրջ։ Եվ այս հանգամանքը՝ հօգուտ Ռուսաստանի չէ։

Դատելով քարոզչական-քաղաքական նարատիվներից, հավաքական Արևմուտքը գտնում է, որ ավելի ուժեղ է Ռուսաստանից և՛ տնտեսապես, և՜ ֆինանսապես, և՛ «քաղաքակրթությամբ», և՛ ուժային ցուցանիշներով։ Գուցե նաև վստահ է, որ տիրապետում է բոլոր այն գործիքակազմին, որոնցով կարող է «ստիպել» Ռուսաստանին, օրինակ՝ անջատելով նրան SWIFT համակարգից, և այլն։

Մյուս կողմից, Արևմուտքը չի կարող անտեսել վերջին շրջանի արագ փոփոխությունները։ Իսկ իրական կյանքում տեղի է ունենում Եվրասիական տարածաշրջանում ՀԱՊԿ-ի ամրացում։ Այս ռազմա-քաղաքական միությունն, իհարկե իրեն պատշաճ չդրսևորեց Արցախյան 44-օրյա պատերազմում, որովհետև Նիկոլին դա պետք չէր։ Նիկոլի նպատակը պարտվելն ու հողերը հանձնելն էր, այդ պատճառով մինչ պատերազմը, ամեն ինչ արեց ՀԱՊԿ անդամների և հատկապես ՌԴ հետ հակասությունների համար։

Սակայն Բելոռուսի և Ղազախստանի հարցում, ՀԱՊԿ-ը գործեց բավականին օպերատիվ և Չինաստանի բանավոր աջակցության ֆոնի վրա, ցույց տվեց իր գործունակությունը։ ՀԱՊԿ-ը՝ ՌԴ համար ակտիվ գործոն է դարձել հատկապես Աֆղանստանից ՆԱՏՕ ուժերի դուրս գալուց հետո։ Եվ Նիկոլն իր իշխանության պահելու մեջ տեսնում է նաև ՀԱՊԿ-ին (երբ հայ ոստիկաններն ու ԱԱԾ ականներն այլևս չապահովեն կապիտուլյանտական ռեժիմի գոյությունը)։

Բնականաբար առաջիկայում միասնական ՀԱՊԿ-ը և անդամ պետությունները, հավաքական Արևմուտքի համար կդառնան նոր հակառակորդներ, իսկ նախկին տոլերանտ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին կհամեմատեն մյուս բռնապետերի հետ։ Գուցե կիրառվեն նաև նոր սանկցիաներ։ Բայց այս ամենն արտաքին տեսքն է, որը մենք կտեսնենք քարոզչական-պրոպագանդիստական ինֆորմացիոն տիրույթում։

Իրական քաղաքականության մեջ, վստահ եմ, որ Արևմուտքի և Ռուսաստանի իրական քաղաքական շրջանակներում հակված չեն սրել առանց այդ էլ անկառավարելի քաոսի վերծվող «գաղափարական» կեղծ հակամարտությունը։ Արևմուտքը ևս թուլանում է, և առաջիկայում բոլորին անհրաժեշտ է լինելու դիմակայել աճող համընդհանուր մարտահրավերներին։ Իսկ ընդհանուր մարտահրավերները պահանջում են ընդհանուր պատասխաններ։

Հ.Գ.

Հարգելի ընթերցող։ Այս նյութի տակ քոմենթներ գրելիս, զերծ մնա արևմտամետ կամ ռուսամետ լինելու գայթակղությունից։ Պետք չէ ոչ մեկին տեղի-անտեղի քննադատել։ Ժամանակն է, որպեսզի մտածենք մեր վաղվա օրվա մասին։ Մեր Մեֆիստոֆելն օգտվելով ՀՀ քաղաքական դաշտի անմիտ ամբիցիաներից, թուրքացման տանող օրակարգը սահուն կյանքի է կոչում, և մեզ իրական այլընտրանքներ են պետք։ Երկրին օգուտ են բերելու բացառապես ինքնուրույն գործող և իրատեսական մտքերով քաղաքական ուժերը և նրանց համախմբումը»։