Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարը պաշտոնից ազատվել է
Նժդեհ Հովսեփյանն ազատվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։
Որոշումը կայացրել է ինքը՝ Մաթևոսյանը։
2021 թվականի հունվարի 12-ին Հովսեփյանը նշանակվել էր արդեն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ. Հովսեփյանը Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղարն էր, երբ վերջինս փոխվարչապետ էր։