Ղազախստանում իրավիճակը կայունացել է. Ղազախստանի ԱԱԾ
Ղազախստանում իրավիճակը կայունացել է: Այս մասին հայտնել է Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական և տարածաշրջանային օպերատիվ շտաբի դիրքերից չեզոքացվել են ահաբեկչական սպառնալիքների կենտրոնները: Ահաբեկիչների կողմից գրավված բոլոր վարչական օբյեկտները Ալմաթի, Կիզիլորդա, Թալդիկորգան և Տարազ քաղաքներում ազատագրվել են: Կարգի են բերվել հատկապես կարևոր ռազմավարական նշանակության օբյեկտներ և զենքի և զինամթերքի պահեստարաններ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին աջակցել իրավապահ մարմիններին ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու հարցում: Կամավոր հանձնել հրազենն ու զինամթերքը, որոնք գողացել են անկարգությունների ժամանակ», - ասել է կոմիտեն: