Ղազախստանում իրավապահները ձերբակալել են 8000 մարդու
Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են գրեթե 8000 մարդու՝ կապված երկրում տեղի ունեցած անկարգությունների հետ։
Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Օպերատիվ կենտրոնի Telegram-յան ալիքը, որը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակում Ղազախստանի գերատեսչություններից։
«Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 7939 մարդ»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Ոստիկաններն առգրավել են գողացված հինգ ավտոմեքենա, գողացված գույք և չորս սառը զենք։