«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա Սարգսյան
Վազող տողեր

Կա՛մ Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրման անխուսափելիություն, կա՛մ զարգացման արևմտյան վեկտոր, որն իր հերթին կապված է Հայաստանի պոտենցիալ թյուրքական գաղութացման հետ․ Գևորգյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանի հոդվածը․

«Եվրասիական աշխարհաքաղաքականության պատմական նոր դարաշրջանը սկսվեց 2008 թվականի օգոստոսին՝ Հարավային Օսիայում պատերազմից հետո։ Այն ամբողջությամբ ընթացավ նոր գլոբալ աշխարհակարգի վերջնականացման համատեքստում՝ բազմաբևեռ աշխարհի առաջացումը մի քանի գլոբալ ազդեցության կենտրոններով։ Դրանք առաջին հերթին ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանն են։ Հենց այդ ժամանակ սկսվեց այն փուլը, երբ ազդեցության հիմնական կենտրոնները՝ Արևմուտքն ու Արևելքը, եվրասիական տարածաշրջանի իրենց գործընկերներից որոշակի առումով սկսեցին ակնկալել աշխարհաքաղաքական նախապատվությունների հստակ ընտրություն։ Այս սպասումն էլ կանխորոշեց հետսովետական տարածաշրջանում հետագա իրադարձությունների տրամաբանությունն ու ընթացքը։

Վրաստանում արևմտյան որոշակի հաջողությունները հիմք էին տվել արևմտյան դերակատարներին՝ դրանք պրոյեկտել նախկին ԽՍՀՄ ոչ մահմեդական պետությունների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի և Հայաստանի վրա: Ամբողջ գործիքակազմն օգտագործվել և օգտագործվում է հասարակական կարծիքի և գործընթացների ձևավորման և ներգործության նպատակով ոչ պաշտոնական ցանց ստեղծելու և ամրապնդելու համար՝ հասարակական կազմակերպությունների և միավորումների, լրատվամիջոցների և քաղաքական կուսակցությունների համապատասխան ցանցի ֆինանսավորման և աջակցության միջոցով, ներգրավելով նաև ոչ ավանդական կրոնական միավորումներ։ Արդյունքում գործիքակազմը տվեց արդյունք՝ ի դեմս Հայաստանում և Մոլդովայում նոր իշխանությունների, հակառուսական ղեկավարության և էլիտայի Ուկրաինայում, ճեղքեր առաջացրեց Բելառուսում իշխանության միաձույլ կառուցվածքում։
Իսկ հետխորհրդային տարածքի այն երկրների համար, որոնցում գերակշռում է մահմեդական բնակչությունը, որպես այլընտրանք առաջարկվեց համագործակցությունը ընդհանուր թյուրքական համախմբման շրջանակներում։ Այն երկրներում, որտեղ գերիշխում է ավտորիտար քաղաքական ռեժիմը, ընդհանուր կրոնական և էթնիկական հատկանիշները դարձան ավելի մտերիմ գործընկերության հիմք: Այդ գործընթացը գլխավորեց Թուրքիան, որը 2009-ին գործարկեց Թյուրքական միության նախագիծը, և ինքն իր կառավարման և քաղաքական ռեժիմի ձևով սկսեց նմանվել ավտորիտար ռեժիմներին։ Ի դեպ, Թուրքիային չհրավիրելով 2021 թվականի դեկտեմբերին կայացած՝ ժողովրդավարական երկրների գագաթնաժողովին, ԱՄՆ վարչակազմը, ըստ էության, նոր փաստարկ տվեց նրան թյուրքական աշխարհի վերնախավերի միջև երկխոսության մեջ ժողովուրդների քաղաքական ճակատագրերի նմանության մասին։

Այսպիսով, մեր ողջ պրագմատիզմով և ռացիոնալիզմով, մեր ողջ իմաստությամբ և փոխլրացմամբ, բազմավեկտորությամբ, խորամանկությամբ և պոպուլիզմով մենք պետք է կատարենք դժվար, բայց անխուսափելի ընտրություն։ Խոսքը կա՛մ Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրման անխուսափելիության, կա՛մ զարգացման արևմտյան վեկտորի մասին է, որն իր հերթին կապված է Հայաստանի պոտենցիալ թյուրքական գաղութացման հետ։ Մինչ օրս այս տարբերակների արանքում ոչինչ չկա և չի էլ սպասվում, և ահա ինչու։ 44-օրյա պատերազմից հետո ես բազմիցս բարձրացրել եմ նման ընտրության անխուսափելիության թեման ու ներկայացրել իրավիճակի զարգացման երեք տարբերակ։ Դրանցից առաջինում ես Հայաստանը տեսում էի որպես կովկասյան Իսրայել, իսկ մյուս երկու տարբերակները ներկայացված էին վերը նկարագրվածով։ Բայց, դատելով երկրում հասարակական-քաղաքական դիսկուրսի մակարդակից ու որակից, հասարակական տրամադրությունների վիճակից և բնակչության մեծամասնության տեսակետների բովանդակությունից, թե ով և ինչպես պետք է ապահովի մեր անվտանգությունը, իսրայելական տարբերակը կմնա միայն ազգային երազանք կամ մարտահրավեր հայության ապագա սերունդների համար։
Վերջին տասնամյակների ընթացքում ենթակառուցվածքային նախագծերը (գազատարներ, նավթամուղեր), տրանսպորտային հաղորդակցությունները և բնական ռեսուրսները (գազ, նավթ, ջուր և այլն) դարձել են աշխարհաքաղաքական ազդեցության ավելի արդյունավետ գործիքներ։ Ուստի մենք պետք է բավականին զգույշ լինենք այսպես կոչված օպտիմալ լուծումներ փնտրելիս։ Մեր տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, որպես տարածաշրջանային խաղաղության օրակարգի իրականացում, երաշխիք չէ, որ մեր երկիրը կունենա ամենաընդունելի լուծումները։

Բելառուսի և ԵՄ սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները հանգեցրել են նրան, որ, օրինակ, Լիտվան քննարկում է բելառուսական ապրանքների տեղափոխումն իր երկրի տարածքով ամբողջությամբ արգելելու հարցը: Սա աշխարհաքաղաքական նպատակներով տրանսպորտային հաղորդակցությունների օգտագործման օրինակ է։ «Հյուսիսային հոսք 2»-ը, որի վրա Գերմանիայի հետ համաձայնեցված շուրջ 10 միլիարդ եվրո է ծախսվել, այժմ դարձել է Արևմուտքի և Արևելքի միջև գլոբալ մեծ քաղաքականության պատանդը։ Նրանում միշտ եղել է Ուկրաինայի գործոնը, բայց ժամանակին ոչ մի կերպ չի խանգարել եվրոպացիներին՝ համաձայնել դրա իրականացմանը։
Այս ամենը վկայում է այն մասին, որ հաղորդակցության լուծումներ փնտրելիս պետք է նախապատվությունը տալ մեր հարեւանների, առաջին հերթին Վրաստանի և Իրանի հետ անմիջական ուղիներին։ Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունները, ինչպես նաև Պարսից ծոց - Սև ծով տարանցիկ երթուղու հեռանկարները կախվածության մեջ դնել Նախիջևանով անցնող երկաթուղուց, նշանակում է արդեն իսկ նոր ռիսկեր ստեղծել։ Այն ռիսկ է այնքան ժամանակ, քանի դեռ իր վերջնական քաղաքական լուծումը չի ստացել Արցախյան հարցը:
Քանի որ բոլոր որոշումները հիմնված են քաղաքական նպատակահարմարության վրա, դրանք ունեն տնտեսական արդյունավետության քիչ տարրեր, ապա մենք պետք է միաժամանակ որոշումներ կայացնենք Իրանի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն ունենալու վերաբերյալ։ Պետք է մտածել Քաջարանում նոր թունել կառուցելու, Իրանից նոր գազատար և Հայաստան-Իրան նոր էլեկտրահաղորդման գծեր կառուցելու մասին։
Նման նախագծերը մեր երկրի համար մատչելի չեն, բայց դրանք պետք է դառնան ողջամիտ գին՝ մեր տարածաշրջանում երկարաժամկետ և տևական խաղաղության համար։ Ռիսկերի չեզոքացում և նոր հնարավորությունների ստեղծում. սա պետք է լինի հաղորդակցությունների բացման և զարգացման հայկական հիմնական բանաձևը։
Ես շարունակում եմ պնդել, որ մենք լիովին և ամբողջությամբ չենք պատկերացնում տարածաշրջանի զարգացման երկու հիմնական աշխարհաքաղաքական հայեցակարգերի՝ «Պուտինի եվրասիական ինտեգրացիայի» և «Էրդողանի թյուրքական համախմբման» առանձնահատկությունները։ Եվ հարց է, թե այս օրակարգերից որին է առավելապես ծառայելու հայ-թուրքական հաշտեցման՝ հապճեպ մեկնարկած գործընթացը։ Բայց ինձ համար ակնհայտ է, որ այս փուլում, երբ Արցախի վերաբերյալ հետագա որոշումների անորոշությունը Ռուսաստանի համար Ադրբեջանին իր մշտական ազդեցության ուղեծրում պահելու դժվարություններ է կանխորոշում, ռուսական կողմը չէր ցանկանա որևէ ձևով ուժեղացնել թուրքական գործոնը։

Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը ձգտում է իր ինտեգրացիոն նախագծերում հնարավորինս մեծ թվով նախկին խորհրդային պետություններ հավաքել։ Այս միտումը վերջերս բացատրեց Վլադիմիր Պուտինի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը. «Ակնհայտ է, որ անհրաժեշտ է ազդեցության ոլորտների նոր բաժանում, և դա (վաղ թե ուշ, ֆորմալ կամ ոչ պաշտոնական, գաղտնի թե բացահայտ) անպայման տեղի կունենա», գրում է Սուրկովը։ Նրա կարծիքով, «հաջորդ պատմական ցիկլում Ռուսաստանը կստանա իր մասնաբաժինը հողերի (ավելի ճիշտ՝ տարածքների) նոր գլոբալ հավաքման մեջ՝ հաստատելով իր կարգավիճակը՝ որպես սակավաթիվ գլոբալիզատորներից մեկը, ինչպես դա եղավ Երրորդ Հռոմի կամ Երրորդ Ինտերնացիոնալի դարաշրջանում»։ «Ռուսաստանը կընդլայնվի ոչ թե այն պատճառով, որ դա լավ է կամ վատ է, այլ որովհետև դա ֆիզիկա է», - կարծում է ՌԴ նախագահի նախկին օգնականը։ Ըստ ըության, Սուրկովը հավաքականորեն ներկայացրել է Ռուսաստանի ժամանակակից քաղաքական էլիտայի հիմնական ձգտումները։

Ակնհայտ է, որ Ռուսաստանը սկսել է ավելի կոշտ ու հետևողական պաշտպանել և առաջ տանել իր շահերը։ «Հողերի համաշխարհային նոր հավաքման» մասին գաղափարների հրապարակումից հետո տեղի ունեցավ երկու առանցքային իրադարձություն. նախ՝ Ռուսաստանը պաշտոնապես գրավոր երաշխիքներ պահանջեց Արևմուտքից՝ հաշվի առնելու իր ազգային անվտանգության շահերը, թեկուզև՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Երկրորդ՝ կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ ՀԱՊԿ ուժերը ուղարկվեցին Ղազախստան՝ ապահովելու երկրի ներկայիս քաղաքական ղեկավարության կայունությունը։ Այսինքն՝ Ռուսաստանն արդեն, ըստ էության, բաց ազդանշան է տալիս ինչպես արևմտյան աշխարհին, այնպես էլ՝ հետխորհրդային շատ երկրների վերնախավերին, որ այլևս չի թաքնվելու «ներքին գործեր» կամ «կողմերը պետք է լուծում գտնեն ինքնուրույն» արտահայտությունների հետևում, այլ ուղղակիորեն պահանջելու է հաշվի առնել իր կարծիքը և ստեղծելու է պայմաններ՝ իր հետ հաշվի «նստեցնելու», առանց ավելորդ բարոյական քարոզների: Պատրա՞ստ են արդյոք հայկական վերնախավերը համարժեք և ողջամտորեն ընկալելու այդ ազդանշանները։
Պետք չէ մոռանալ, որ Արևմուտքն իր հերթին ձգտում է հնարավորինս չեզոքացնել Ռուսաստանի հնարավորությունները։ 2020 թվականին արևմտյան հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ հրապարակվել է «Տարածաշրջանային կարգի վերանայումը հետխորհրդային Եվրոպայում և Եվրասիայում» զեկույցը։ Զեկույցի հեղինակները նշում են, որ «մրցակից արտաքին խաղացողները անհամատեղելի օրակարգեր են հետապնդում անվտանգության և տնտեսության ոլորտում և այդպիսով տարածաշրջանի երկրներին ներկայացնում են երկու՝ փոխադարձ բացառող տարբերակների ընտրություն»։ Այսպես կոչված միջանկյալ պետությունների (Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան և Ադրբեջան) վերաբերյալ զեկույցի հեղինակների առաջարկների մանրամասն ուսումնասիրությունը հուշում է, որ այդ երկրները պետք է դուրս գան Ռուսաստանից ուղղակի կախվածության կամ ազդեցության գոտուց՝ ստանալով չեզոք կարգավիճակ, ինչպես նաև պետք է հայտնվեն միջազգային նոր ձևաչափեր՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պարտադիր մասնակցությամբ տարածաշրջանային օրակարգերը քննարկելու համար։
Եվ այս պայմաններում արտաքին աշխարհի համար հայերը բացում են «խաղաղության դարաշրջանը»։ Շատերի համար սա ձեռնտու է և հասկանալի՝ տարբեր դրդապատճառներով: Բայց մենք պետք է գիտակցենք, որ աշխարհը մտնում է գլոբալ քաղաքակրթական առճակատման (անտագոնիզմի) նոր դարաշրջան, և մենք վերածվում ենք այս առճակատման առանցքային թեժ կետերից մեկի՝ գլոբալ խաղացողների բախման պոտենցիալ վայրի։ Մենք կդառնանք թեժ կետ նաև այն պատճառով, որ ռազմավարական աշխարհաքաղաքական վեկտորի դժվար, բայց անխուսափելի նոր ընտրությունը կհանգեցնի ուժեղ լարվածության երկրի ներսում՝ հասարակությունը ռուսամետների և արևմտամետների բաժանելու հետևանքով։ Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում ձևավորվել են նման առճակատման օբյեկտիվ նախադրյալներ, որոնք, ցավոք, կարող են սրվել՝ պայմանավորված այլ ներքին գործոններով և հանգամանքներով։ Եվ սա արդեն նոր մարտահրավեր է հայ ժողովրդի ժամանակակից սերունդների համար»։