Զարեհ Սինանյանը սխալմամբ մեկնաբանել է ինքն իր հրապարակումը ու շնորհավորել Զարեհ Սինանյանին (ֆոտո)
Ընկերներ, չգիտեմ ով ոնց, բայց ես հուզվեցի, երբ տեսա, թե ինչպես է Նիկոլի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ինքն իրեն շնորհավորում Ամանորի կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը՝ հրապարակելով լուսանկար, թե ինչպես է Զարեհ Սինանյանը շնորհավորել ինքն իրեն ու իր ընտանիքին։
«Էս մարդիկ ախր ֆեյքերից դուրս նույնիսկ Մերի Քրիսթմաս մաղթող մարդ չունեն իրենց կողքին, տեսեք ստիպված ինչեր են անում։
Եկեք գտնենք 1 րոպե, անցենք այս հղումով և շնորհավորենք Զարեհի Ամանորը (անգլերեն էլի, հայերեն չի հասկանում), սըփորթ անենք, թող տեսնի, որ մենակ ֆեյքով չի էս կյանքը...»։