Իսրայելն իրեն ազատ է համարում Թեհրանի դեմ գործելու հարցում. Նավթալի Բենեթ
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ Իսրայելը իրեն ազատ է համարում Թեհրանի դեմ գործելու հարցում։
Այս մասին նա ասել է երկուշաբթի՝ հունվարի 10-ին, ելույթ ունենալով խորհրդարանում։
«Ինչ վերաբերում է Վիեննայի միջուկային բանակցություններին, մենք շատ մտահոգված ենք դրանցով։ Իսրայելը համաձայնությունների կողմ չէ։ Այդուհանդերձ, եթե նույնիսկ դրանք ստորագրվեն, մենք կշարունակենք պահպանել գործողությունների լիակատար ազատությունը ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ՝ առանց որևէ սահմանափակումների»,- ասել է վարչապետը։