Մինչև Ղազախստանը, Հայաստանում հասկացան, որ արևմտյան երկրներն օգտագործում են իրենց. Լ.Կալաշնիկով
Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը (ՌԴ Կոմունիստական կուսակցություն), մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ՀԱՊԿ գագաթնաժողովին, ասել է, որ դեռևս մինչև Ղազախստանը, Հայաստանում հասկացան, որ արևմտյան երկրներն օգտագործում են իրենց։
Հայաստանը տագնապած է Ղազախստանի իրադարձություններին միջազգային ահաբեկիչների ներգրավվածության մասին տեղեկությունից, երկուշաբթի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երկիրն ակնկալում է, որ պայմանագրի պետությունները համատեղ ջանքեր կգործադրեն ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդման համար, ասել է նա:
«Հայաստանում շատ արևմտյան ՀԿ-ներ կային, և պարտադիր չէ, որ Փաշինյանը այդպիսի անձնական հովանավորյալ ունենար (ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը), պարզապես որոշ ազգայնական շարժումների համար Արևմուտքը հաշվարկներ ուներ:
Նրա խոսքերով, Հայաստանը քաջ գիտակցում էր, որ դրանք տարածաշրջանում օգտագործվում էին որպես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու լծակ, իսկ այլ համատեքստում նրանք քիչ են հետաքրքրում Արևմուտքին։