Երևանում բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և որդու դիեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 61 խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 45/21 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են 2 դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 72-ամյա Աիդա Բ.-ի և 47-ամյա Արթուր Գ.-ի դիերը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին և, ըստ նախնական տեղեկությունների, նրանց մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։