Ադրբեջանցիները օկուպացված Շուշիում գտել են հայկական բանակին պատկանող զենք և զինամթերք
Օկուպացված Շուշիում Ադրբեջանի ոստիկանության աշխատակիցները, ականազերծման գործակալության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացված միջոցառումների ժամանակ զենք ու զինամթերք են հայտնաբերել։
Ինչպես հայտնել են Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել է հայկական բանակին պատկանող 6 ֆագոտ, 5 մուխա, 1 գնդացիր, 1 նռնականետ, 8 նռնակ, 110 արկ։
Տարբեր տեսակի, 3 ավտոմատ, տարբեր տրամաչափի 2 712 փամփուշտ և այլ զինամթերք։