Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի փուլային դուրսբերումը կսկսվի երկու օրից, այն կտևի 10 օրից ոչ ավելի. Տոկաև
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը Ղազախստանում հաջողությամբ ավարտվել է, հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նրա խոսքով՝ Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի փուլային դուրսբերումը կսկսվի երկու օրից և կտևի 10 օրից ոչ ավելի։
Նախագահ Տոկաևը խորհրդարանի ստորին պալատում ելույթի ժամանակ ասել է, որ իրավիճակը Ղազախստանի բոլոր շրջաններում կայունացել է։
«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի փուլային դուրսբերումը։ Խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացը կտևի ոչ ավելի, քան 10 օր»,- մեջբերում է ՌԻԱ Նովոստին։