Բորիս Ջոնսոնը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում
Բրիտանիայում վարչապետ Բորիս Ջոնսոնի մասնակցությամբ նոր սկանդալ է բարձրացել։ BBC-ի և ITV-ի լրագրողները պնդում են, որ նա մասնակցել է 2020 թվականի մայիսին Դաունինգ Սթրիթի 10 հասցեում տեղի ունեցած երեկույթի, այսինքն՝ այն ժամանակ, երբ երկրում գործում էր կոշտ արգելափակում՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ։
Լրագրողներին հասած փաստաթղթերի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի վարչակազմը 100 աշխատակիցների համար պիկնիկ է անցկացրել վարչապետի պաշտոնական նստավայրի մոտ գտնվող տարածքում և խրախուսել նրանց իրենց հետ խմիչք բերել։ Հաղորդվում է, որ մոտ 30 մարդ է եկել, այդ թվում՝ Ջոնսոնը:
Բորիս Ջոնսոնը չի ցանկանում պատասխանել այս թեմայի վերաբերյալ հարցերին՝ պատճառաբանելով, որ այն արդեն հետաքննության առարկա է դարձել։ Գործով հետաքրքրվել է նաեւ Լոնդոնի ոստիկանությունը։
Փորձագետների կարծիքով՝ այս պատմությունը հերթական հարվածն է Ջոնսոնի հեղինակությանը, որի վարկանիշն ընտրողների շրջանում արդեն ռեկորդային տեմպերով է ընկնում, հայտնում է BBC-ն։