Ռուսաստանը չի մասնակցում Ուզբեկստանում պետական հեղաշրջում նախապատրաստելու մասին խոսակցություններին. Կրեմլ
«Ռուսական կողմը չի մասնակցում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ուզբեկստանում պետական հեղաշրջում նախապատրաստելու իբր հնարավոր փորձի մասին խոսակցություններին»։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել էր Ուզբեկստանում պետական հեղաշրջման հնարավոր ռիսկի մասին։
«Սա ավելի շուտ Մինսկի և Տաշքենդի շփման թեմա է, և այդ տեսանկյունից մենք բանակցություններին չենք մասնակցում», - ասել է Կրեմլի խոսնակը։