Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

ՓՄՁ-ները կամ փակվում են, կամ մնում թղթի վրա. Գ. Մակարյան

1,5 տարվա ընթացքում Հայաստանում շուրջ 18 հազար ձեռնարկություն է փակվել. մեր երկրում գրանցված են մոտ 200 հազար ընկերություն, սակայն թե այսքան ընկերությունից որքանն է աշխատում, կամ միայն հաշվետվություն ներկայացնում. որևէ կերպ չի նշվում:

Newspress.am-ին Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ փոքր ու միջին ձեռնարկությունների համար ձևավորվել է անառողջ բիզնես միջավայր և հատկապես փոքր բիզնեսը զգում է կողմնակի ազդեցություններ: Փոքր ու միջին ձեռնարկությունների համար օրենքը գեղեցիկ գրված է, սակայն անհավասարաչափ տեսչական ստուգումները, անհավասար բիզնես մրցակցությունը, տարբեր ձեռնարկատարերին տարբեր մոտեցումները փոքր բիզնեսի համար ստեղծում են անբարենպաստ իրավիճակ:

Ըստ տնտեսագետի, դեռևս չի լուծվում պետական գնումների համակարգում անառողջ վիճակը, ատկատների հարցը, որտեղ ծանոթ-բարեկամների գործոնը դեռևս առկա է:

Նա նաև շեշտեց, որ այն գործարարները, որոնք սեփական միջոցներով են բիզնես սկսում, վարկեր են վերցնում բարձր տոկոսներով, սակայն ձախողվում են, չեն կարողնում տոկոսների ու վարկերի տակից դուս գալ, չեն կարողանում ճիշտ հաշվարկներ անել և այլն:
Ըստ գործատուների միության նախագահի, ոլորտներ կան, որտեղ հնարավոր է լավ բիզնես զարգացնել, սակայն կան ոլորտներ, որտեղ դատապարտված են: Նախ շուկան է փոքր, բնակչությունն է քիչ, հաջողության հասնելու համար պետք է արտահանումը զարգանա:

Տնտեսագետը շեշտեց, որ փոքր բիզնեսներին խանգարում է նաև սուպերմարկետների ցանցը, որտեղ առևտուրը կատարվում է մեկ վայրում, գնորդի համար հարմար է, գները նաև ցածր. այս գործոնները գրավում են գնորդներին, սակայն տարբեր երկրներում սուպերմարկետները թույլ են տալիս կառուցել արվարձաններում, կամ այնպիսի վայրերում, որ փոքր բիզնեսին չխանգարի, իսկ Հայաստանում հակառակն է:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ Հայաստանում բիզնես սկսելը հեշտացել է, Գ. Մակարյանը նկատեց, որ իրոք հեշտացել է գրանցելը, սակայն, թե դրանից հետո ինչ է լինելու բիզնեսի հետ, արդեն ոչ ոքի հետաքրքիր չէ. փոքր բիզնեսին զարգանալու համար հնարավորություններ չեն տալիս:

Գագիկ Մակարյանը նաև հաղորդեց, որ պատգամավորների, պաշտոնյաների ազգականները, կանայք մտնում են բիզնես միջավայր արդեն կապիտալով, որտեղ նրանց համար արտոնյալ միջավայր է ձևավորվում և այս խնդիրների ֆոնին ՓՄՁ-ները կամ լուծարվում են, կամ մնում թղթի վրա, իսկ մի մասն էլ մի կերպ գոյատևում է: