Հյուսիսային Կորեան փորձարկել է հիպերձայնային հրթիռ. այն 1000 կմ-ից ճշգրիտ խոցել է թիրախը
Հյուսիսային Կորեան երեքշաբթի՝ հունվարի 11-ին, հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկում է անցկացրել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։
Փորձարկումները տեղի են ունեցել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի ներկայությամբ։ Հրթիռի հեռահարությունը եղել է 1000 կիլոմետր և այն ճշգրիտ խոցել է թիրախը։
Սա ԿԺԴՀ-ի զինատեսակների երկրորդ փորձարկումն է այս տարվա ընթացքում։ Նախորդ փորձը տեղի է ունեցել հունվարի 5-ին: Ճապոնիայի առափնյա պահպանության տվյալներով՝ ԿԺԴՀ-ն արձակել է փոքր բալիստիկ հրթիռ՝ մոտ 500 կիլոմետր հեռահարությամբ: