Բաքուն և Վաշինգտոնը քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանի սրման հարցը
Հունվարի 11-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի միջև, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։Հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության իրավիճակի շուրջ։
Ջեյհուն Բայրամովը խոսել է տարածաշրջանում տիրող վերջին իրավիճակի, այդ թվում՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին;
Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին տեղեկացրել է Քարվաճառի ուղղությամբ իրադարձությունների մասին; Բայրամովն ընդգծել է, որ այդ ամենի պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։