Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Ուկրաինայի հետ սահմանի մոտ
Ռուս զինվորականները զորավարժություններ են սկսել ուկրաինական սահմանին մոտ գտնվող շրջաններում՝ Վորոնեժի, Բելգորոդի, Բրյանսկի և Սմոլենսկի շրջանների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարժանքներում ներգրավված է Արևմտյան ռազմական օկրուգի կարմիր դրոշի համակցված բանակի մոտ երեք հազար զինծառայող։
Ընդհանուր առմամբ, վարժանքներին կներգրավվի մոտ 300 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ Տ-72Բ3 տանկեր և ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ։