Թուրքիայում գրանցվել է հերթական երկրաշարժը
Թուրքիայի արևելքում՝ Էլազըգ նահանգի Բալու շրջանում, 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է AFAD-ը։
Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 14,21 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Վարչակազմի աշխատակիցները տեղում իրականացնում են համապատասխան աշխատանքներ, ասվում է հաղորդագրության մեջ։