Հանդիպել են Զաքիր Հասանովը և Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի նոր ղեկավարը
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին, հայտնում է երկրի պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Արցախում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարին ներկայացրել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։