ՆԱՏՕ-ի ցանկացած ընդլայնում անհանգստացնում է Ռուսաստանին.Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ, հայտնում է RIA Novosti-ն։
«ՆԱՏՕ-ի ցանկացած ընդլայնում անհանգստացնում է Ռուսաստանին։ ՆԱՏՕ-ն զարգացման ինստիտուտ չէ. ՆԱՏՕ-ն առճակատման գործիք է: Դաշինքը այդպես է ստեղծվել: Սա բացարձակ ակնհայտ փաստ է։ Ընդլայնումը վտանգ է ներկայացնում մեզ համար»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը խոստովանել էր Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը։