ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Հասարակություն

Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:

Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ռազմիկ Դավոյանի մուտքը վստահ էր, և ձայնը հաստատ։ Այդքան վստահ մուտք, այդքան արդարացվող վստահություն, միանգամից այդպիսի հասունություն – մեր բանաստեղծությունը նախկիններում թերևս մի քանի անգամ արձանագրել էր, իսկ իմ սերունդը չարձանագրեց։ Ռազմիկն այլ ոլորտներից, այլ ժամանակներից էր գալիս. ճշմարիտ բանաստեղծներն իսկապես գալիս են մի այլ ժամանակներից և ապրում են իրենց այդ գերխիտ ժամանակով»,- այսպես է բնութագրել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:

Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թ. հուլիսի 3-ին Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունը ստացել է տեղի դպրոցում: 1949 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինական (այժմ՝ Գյումրի), ուր ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1958 թ. ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը։ 1959-1964 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։

1958-1959 թթ. աշխատել է Լենինականում։ Ուսմանը զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի խմբագրությունում՝ որպես բաժնի վարիչ։ Զուգահեռ աշխատել է նաև «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես սրբագրիչ։ 1965 թվականից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը։ 1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում։ 1975-1990 թվականներին եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը։ 1989 թ. նշանակվել է Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 1991-1999 թթ. եղել է Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թթ. ընտրվել է Հայաստանի գրողների միության վարչության նախագահ, 1999-2003 թթ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական։

Արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի (1985), ՀՀ նախագահի մրցանակի (2003), Հայաստանի «Մեսրոպ Մաշտոց» մեդալի (1998), Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի (2011), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի (2010), Հայաստանի վարչապետի հուշամեդալի (2015): Երևանի պատվավոր քաղաքացի է (2017):

Առաջին բանաստեղծությունը 1957 թվականին տպագրվել է Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն՝ «Իմ աշխարհը», լույս է տեսել 1963 թվականին։ Դավոյանը 60-ականների «ոսկե» սերնդի ներկայացուցիչներից էր, նոր բանաստեղծության կոչնակներից, որը կարճ ժամանակում իր հաստատուն տեղն ունեցավ մեր գրական ընթացքում: Շարունակելով մեր գրականության ավանդույթները՝ նա ապահովեց մի նոր թռիչք, որը միայն ինքը կարող էր անել: Դավոյանի ստեղծագործությունները երգեր են դարձել, սիրված երգեր և դեռ երկար կմնան ունկնդրի հիշողության մեջ:

Հայտնի են Դավոյանի «Ստվերների միջով» (Երևան, 1967), «Ռեքվիեմ» (Երևան, 1969), «Խաչերի ջարդը» (Բեյրութ, 1972), «Մեղրահաց» (Երևան, 1973), «Կեղևդ բաց արա» (Երևան, 1975), «Ինչ էր եղել» (Երևան, 1977), «Տաք սալեր» (Երևան, 1978), «Պոեմներ» (Երևան, 1980), «Պղնձե վարդ» (Երևան, 1983), «Թորոս Ռոսլին» (Նյու Յորք, 1984), «Բանաստեղծություններ» (Նյու Յորք, 1984), «Էպոս պատանության» (Երևան, 1984), «Տխուր փիղը» (Երևան, 1985), «Սահման» (Երևան, 1986), «Խաչերի ջարդը» (Բեյրութ, 1986), «Ընտիր երկեր» (Երևան, 1987), «Քարե բարձ» (Երևան, 1989), «Էպոս պատանության» (Երևան, 1989) և այլ ժողովածուներ:

Գրքերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, չեխերեն և այլ լեզուներով:

ՀՀ վարչապետի N 24-Ա որոշմամբ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:

Ռազմիկ Դավոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ ժամը 18:00-20:00-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում: Վերջին հրաժեշտը՝ հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեծ Պարնի համայնքում: Հրաժեշտի արարողությանը մասնակցել ցանկացողները նույն օրը՝ ժամը 10:00-ին, կարող են լինել «Ֆրանսիայի հրապարակ»-ի մերձակայքում, որտեղից ավտոբուսները կուղևորվեն Մեծ Պարնի: