Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Բա մնում եք, որ ի՞նչ անեք... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բոլորիս աչքի առաջ մեր պետականությունը հյուծվում և քայքայվում է։ Արդեն ավելի քան երեք տարի: Իսկ 2020 թվականի պատերազմից հետո այդ գործընթացն ավելի է արագացել։ Եթե ևս որոշ ժամանակ այսպես շարունակվի, ապա չափազանցված չեն լինի այն կանխատեսումները, որ հնարավոր է ուղղակի կորցնենք մեր պետականությունը։ Ուստի իրադրությունը լուրջ է, քան երբևէ, իսկ իրավիճակը շտկելու ուղղությամբ համապատասխան քայլեր նկատելի չեն։

Դեռ ավելին՝ սոցիալ-տնտեսական առումով Հայաստանը ծայրահեղ վիճակում է, իրար հետևից նոր ռեկորդներ սահմանող գնաճը հարվածում է քաղաքացիների գրպանին այն պարագայում, երբ եկամուտների ավելացում չկա։ Դրան զուգահեռ, տնտեսությունը դեռևս չի հաղթահարել ճգնաժամը, աճում են գործազրկության ու արտագաղթի տեմպերը։ Իսկ Փաշինյանի ինքնագովքը, թե ատեստավորումից հետո մի քանի ուսուցչի աշխատավարձ են բարձրացրել, կամ նվազագույն կենսաթոշակ են բարձրացրել (որը չնչին քանակությամբ թոշակառուների է վերաբերելու, այն էլ՝ 100-2000 դրամի սահմաններում), ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի տեսանկյունից որևէ փոփոխության հանգեցնել չի կարող։

Եթե ինչ-որ քայլեր արվում են, ապա դրանք ընդամենը ժողովրդի աչքերին թոզ փչելուն են ծառայում։ Կառավարությունն անգամ թոշակները և աշխատավարձերը վճարելու հետ կապված խնդիր ունի, այլապես ինչո՞ւ պետք է պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ դիմեր Արժույթի միջազգային հիմնադրամին՝ հերթական վարկը ստանալու նպատակով, որի արդյունքում Հայաստանի օրեցօր աճող պետական պարտքը կավելանա ևս 72 մլն դոլարով։

Անվտանգային առումով ևս պետությունը շատ խոցելի վիճակում է։ Իշխանությունների մտքով անգամ չի անցնում վերականգնել Հայաստանի խաթարված անվտանգության համակարգը։ Նրանք պրոֆեսիոնալ զինվորականների գործուն մասնակցությամբ բանակը կարգի բերելու փոխարեն նախկինի պես շարունակում են թիրախավորել զինվորականներին ու պարտության մեղքը բարդել նրանց վրա։ Բնականաբար, այս վիճակում բանակի վերակառուցման մասին խոսք լինել չի կարող։ Ուշադրություն դարձնենք, որ Փաշինյանը պարբերաբար խոսում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու անհրաժեշտության մասին, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում։

Ի վերջո, պատերազմից արդեն ահագին ժամանակ է անցել, և պետք է որ կոնկրետ տեսանելի արդյունքների ու ցուցանիշների մասին որևէ տեղեկություն լիներ, բայց Փաշինյանը դեռևս կրկնում է բանակում բարեփոխումներ կատարելու իր չարչրկված թեզերը։ Իսկ այս պարագայում նորագույն սպառազինությունների ձեռքբերման մասին խոսելն ուղղակի իմաստ չունի։ Լավ, եթե իշխանությունները ամենաառանցքային հարցերը չեն լուծում, ապա ընդհանրապես ինչո՞վ են զբաղված։ Պատասխանը մեկն է. նրանք կենտրոնացած են բացառապես իրենց պաշտոնները պահելու և երկրորդական այլ հարցերի վրա։

Եթե մի ժամանակ պետությունը ֆեյսբուքյան ցածրարժեք լայվերով ու մեկնաբանություններով էին կառավարում, ապա հիմա իշխանությունները անկարևոր հարցերի շուրջ ստեղծված շոուներով ու աղմուկով հանրության ուշադրությունը շեղում են առաջնակարգ խնդիրներից։ Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային անվտանգությունը սպառնալիքի ներքո է, բայց իշխող ուժի ներկայացուցիչները շարունակում են ՏԻՄ ընտրությունների շուրջ ստեղծած աժիոտաժը, ամեն մի համայնքապետի պաշտոնի համար կենաց-մահու կռիվ տալը՝ թքած ունենալով Սահմանադրության և օրենքների վրա։ Դե, բարոյականության մասին չենք խոսում, այդ բառն անհամատեղելի է գործող իշխանության հետ: Մի խոսքով, ներքին ու արտաքին մարտահրավերներին ու հրատապ հարցերին իշխանություններն ուղղակի մատների արանքով են նայում։

Իսկ ավելի ճիշտ՝ նրանք առկա ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը թեթևացնելու ու պետությունը հզորացնելու ուղղությամբ որևէ գործնական քայլի ընդունակ չեն, քանի որ այլևս սպառել են իրենց։ Թեպետ հնարավոր է, որ ուղղակի չեն էլ ուզում որևէ քայլ կատարել այդ ուղղությամբ: SKIPSTOPPED Ու մինչ Ադրբեջանը շարունակում է ատամներ ցույց տալ, իշխանությունները մեր հանրային օրակարգը շարունակում են լցնել մանրուքներով։

Օրինակ՝ երբ հակառակորդը շարունակաբար ամրանում է մեր ինքնիշխան տարածքում, Փաշինյանը նախընտրում է կառավարության նիստում խոսել ծխելու դեմ պայքարից։ Նրանց երեսպաշտությունը հասնում է նույնիսկ այնպիսի մակարդակի, որ իբր բոլոր անհրաժեշտ խնդիրները լուծել են, հիմա էլ պակասում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը, որի շուրջ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն անգամ առանձին խորհրդակցություն է հրավիրում։

Այս համակարգի ներդրմամբ ու այլ տարբեր նախաձեռնություններով իշխանությունները, կարծես թե, միմիայն ընդդիմությանը ճնշելու նոր մեթոդներ են մտածում, քանի որ իրենք միայն ընդդիմադիրներին թիրախավորելու ու բռնաճնշումների ենթարկելու գործում են անգերազանցելի։

Չէ՞ որ այս իշխանությունների համար թշնամին լավն է, ընդդիմությունը՝ անտանելի...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում