Թուրքիայում այսօր երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի ափամերձ հատվածում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։
«Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Էգեյան ծովում՝ Ուրլա շրջանի ափից 58 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում է 7,3 կմ խորության վրա»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։