Ալիևը Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին անվանել է դասալիքներ, ովքեր «վախկոտի նման փախան»
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։
«Մենք ոչնչացրել ենք Քոչարյանի-Սարգսյանի բանակը. Նրանք երկուսն էլ պատերազմի ժամանակ եկել են Ստեփանակերտ, որտեղ իբր ցանկացել են ղեկավարել գործողությունները։ Իսկ երբ տեսան, որ ադրբեջանական բանակն արդեն մոտենում է Շուշիին, վախկոտի նման փախան։ Այսինքն՝ դասալիքներ են, կեղծ հերոսներ են։ Նրանք կարող էին պատերազմել միայն խաղաղ բնակչության դեմ։ Նրանք նման են սիամական երկվորյակների։ Երկուսն էլ կուսակցական աշխատանքի էին, երկուսն էլ Գևորկովի ենթականերն էին, նրանց թեկնածությունը հաստատվեց Բաքվում՝ Կենտկոմում»։