Flyone Armenia ավիաընկերությունը թուրքական իշխանություններից թույլտվություն է ստացել թռիչքների համար
Հայկական Flyone Armenia ավիաընկերությունը թուրքական իշխանություններից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար։
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանի խոսքով՝ առաջին թռիչքը նախատեսված է փետրվարի 2-ին։
Թռիչքի տոմսը մեկ ուղևորի համար սկսվում է 45 դոլարից։