Կրեմլը, փաստորեն, ասում է կարևոր չէ, թե դու ինչ աստիճան հակառուս ես եղել մինչև պաշտոն ստանալդ, կարևորը՝ թե դու քեզ հետո ինչ կերպ կպահես. Ղևոնդյան
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Аскара Умаров»-ի քեյսը (Ղազախստանի ինֆորմացիայի նորանշանակ նախարար)
Կրեմլը փաստորեն ասում է կարևոր չի, թե դու ինչ աստիճան հակառուս ես եղել մինչև պաշտոն ստանալդ, կարևորը այն է, թե դու քեզ հետո ինչ կերպ կպահես։
Ու կյանքը ցույց է տալիս, որ սրանք մի քիչ աքլորանալուց հետո, կամովին դառնում են իրենց՝ թշնամի հռչակած երկրի շահերի սպասարկու, իսկ սրա՝ ամենից վառ օրինակը ՀՀ գործող իշխանության առանցքային մի շարք դեմքերն են»։