ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ. մասնակցել է Արայիկ Հարությունյանը (ֆոտո)
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար , գեներալ-մայոր Կամո Վարդանյանի ղեկավարությամբ, հունվարի 13-ին տեղի է ունեցել 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ, որին ներկա է գտնվել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած բանակային կարևորագույն զարգացումներին, ներկայացվել են ըստ ուղղությունների կատարված աշխատանքները, համապատասխան գնահատականներ են տրվել դրական ցուցանիշներով առանձնացած և նաև թերացող ստորաբաժանումներին, լավագույնները արժանացել են խրախուսանքի։
Ռազմական խորհրդի նիստի ավարտին նախանշվել են այն հիմնական անելիքները, որոնք առաջնային կլինեն 2022 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում: