Հյուսիսային Կորեան փորձարկել է հերթական զինատեսակը
Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել արևելյան ուղղությամբ, հայտնում է Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ ծառայությունը։
Ճապոնիայի առափնյա պահպանությունն իր հերթին նույնպես նախազգուշացում է տարածել Փհենյանից հնարավոր հրթիռի արձակման մասին։ Ծովում գտնվող ճապոնական նավերին հորդորել են զգույշ լինել՝ չմոտենալ օբյեկտին, եթե այն ընկնի ջուրը։
Այս տարվա սկզբին Հյուսիսային Կորեան երեք անգամ զենքի փորձարկումներ է իրականացրել։