Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը զրկել է ավագանու ընդդիմադիր և անկախ անդամներին դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարած ծախսերի փոխհատուցումից

Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը զրկել է ավագանու ընդդիմադիր և անկախ անդամներին դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարած ծախսերի փոխհատուցումից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը և հավելել․ 

«Դեկտեմբերի 21-ի ավագանու լիագումար նիստը քաղաքական նպատակներով միտումնավոր տապալած Իմ քայլը ավելի վաղ նախագիծ էր բերել և անցկացրել, ըստ որի ավագանու անդամը չի ստանում տվյալ ամսին կատարված աշխատանքի համար ծախսերի փոխհատուցումը, եթե լիագումար նիստի նախագծերի 50%+ին չի քվեարկել:

Եթե հիշում եք, այդ նախագիծը իմ քննադատությանն էր արժանացել, քանի որ ավագանու աշխատանքը հավասարվում էր ընդամենը մեկ օր հարցերի կեսից ավելիին կոճակ սեղմելուն: Ինչպես ահազանգել էի, նախագիծը հարվածում էր ընդդիմության իրավունքներին՝ զրկելով բոյկոտի, որպես անհամաձայնության դրսևորման գործիքից օգտվելու հնարավորությունից:

Գործիք, որը Երևանի ավագանու դահլիճում կիրառեց հենց ինքը՝ իշխող ուժը:
Միտումնավոր տապալելով դեկտեմբերի 21-ի նիստը իշխող խմբակցությունը, բացառապես իր քաղաքական, կուսակցական շահերից ելնելով, իր բոյկոտի հետևանքներն այսպիսով հարկադրեց ավագանու մյուս անդամներին, որոնք ներկա էին դեկտեմբերի 21-ի նիստին (իրենց հիմնական աշխատանքի ժամերի հաշվին) և պատրաստ էին քննարկել օրակարգում ներառված նախագծերը:

Ավելին, կրկին Իմ քայլի քաղաքական նպատակների պատճառով դեկտեմբեր ամսին կայացել է երկու արտահերթ նիստ, որոնց կրկին մասնակցել են ավագանու ընդդիմադիր և անկախ անդամները ու կրկին իրենց վարձատրվող հիմնական աշխատանքի հաշվին:
Ավելորդ չէ հավելել, որ ավագանու անդամը (իրապես համայնքի շահի համար աշխատող, ոչ թե հրահանգավորված կոճակ սեղմող) ամսվա ընթացքում, բացի լիագումար նիստին ներկա լինելուց, կատարում է նաև այլ կարևոր աշխատանքներ՝ հանձնաժողովների կազմում աշխատանքից մինչև քաղաքացիների հարցով քաղաքապետարան և վարչական շրջաններ այցեր կատարելով և այլն:

Վերը շարադրածը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ ավագանու անկախ և ընդդիմադիր անդամները հարկադրված են նյութական վնաս կրել բացառապես իշխող ուժի քաղաքական խնդիրների պատճառով:

Ուստի առաջարկում եմ նիստը տապալած Իմ քայլի խմբակցության ղեկավար պարոն Արմեն Գալջյանին, որը նաև չարաբաստիկ նախագծի հեղինակն էր, մտածել Իմ քայլի գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ավագանու անդամների փոխհատուցման մասին:

Եթե շատ դժվարանան, թող դիմեն իրենց կուսակից՝ բարձր աշխատավարձ ու պարգևավճար, 250 000 չափով «սուրճի փողի» փոխհատուցում ստացող ընկերներին»։