Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը չի վերաբերվում Ղարաբաղի շրջանին. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի շուտափույթ սահմանազատմանը։
«Դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին։ Սա զուտ երկկողմանի խնդիր է, որի վրա մենք առաջարկում ենք սկսել աշխատել արդեն մոտ մեկ տարի՝ ստեղծելով սահմանազատման հանձնաժողով՝ առաջարկելով մեզ որպես այդ հանձնաժողովի խորհրդատու՝ հաշվի առնելով, որ ՌԴ Գլխավոր շտաբը և այլ կառույցներ ունեն քարտեզներ»,- ասել է Լավրովը։
Լավրովը հայտնեց նաեւ, որ երեկ այս թեմայով զրուցել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նրա խոսքով, կան կողմերի համապատասխան առաջարկներ, որոնցում կան տարաձայնություններ, քննարկումներ են ընթանում։
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվայի դիրքորոշումը պարզ է՝ անհրաժեշտ է լուծել բոլոր այն հարցերը, որոնք մնում են չհամակարգված պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակներում։