ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Հասարակություն

ՌԴ նախագահն Արթուր Դավթյանին պարգևատրելու վերաբերյալ որոշում չի կայացրել. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տարբեր պաշտոնյաների պետական նմուշի դիպլոմներին չհամապատասխանող ավարտական փաստաթղթերի սկանդալային պատմություններին եկավ միանալու ժողովրդական-գուսանական կատարողական արվեստի «վարպետ», գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Ռուսաստանի Նախագահի կողմից մեդալով պարգևատրվելու լուրը։

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հունվարի 12-ին տեղեկատվություն է տարածել այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2021թ. ապրիլի 20-ի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով»:

Իրականում Ռուսաստանի Դաշնության Նախագահը Արթուր Դավթյանին պարգևատրելու վերաբերյալ որոշում չի կայացրել։ Մեդալի ձևաթղթի վրա վկայակոչված ՌԴ Նախագահի 2021 թվականի ապրիլի 20-ի թիվ 229 հրամանագիրը, ոչ թե վերաբերում է Արթուր Դավթյանի պարգևատրելու, այլ «Ռուսաստանի դատախազության 300-ամյակ» մեդալ սահմանելու մասին։ Իսկ այդ մեդալով Արթուր Դավթյանի պարգևատրել է ոչ թե Ռուսաստանի Նախագահը Վլադիմիր Պուտինը, այլ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։

Հատկանշական է, որ ՌԴ գլխավոր դատախազի 2021 թվականի օգոստոսի 12-ի թիվ 463 հրամանով սահմանվում է, թե ում կարող է շնորհվել «Ռուսաստանի դատախազության 300-ամյակ» մեդալը, որում հիշատակում չկա այլ երկրների գլխավոր դատախազների մասին։ Այսինքն, այդ մեդալը նախատեսված է միայն Ռուսաստանի Դաշնության դատախազության աշխատողներին և վետերաններին պարգևատրելու համար։ Ստացվում է, որ Արթուր Դավթյանը, ստանալով այդ մեդալը, համաձայնել է ընդունել Ռուսաստանի Դաշնային սուբյեկտի դատախազի կամ նրա հավասարեցված անձի կարգավիճակը։
Դա, իհարկե, ձեռքբերում է Ադրբեջանի շրջանային, կամ Թուրքիայի վիլայեթության դատախազի կարգավիճակի համեմատ։

Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնական կայքից կարելի է տեղեկանալ, որ ՌԴ Նախագահի կողմից պետական պարգևով պարգևատրված ՀՀ միակ գլխավոր դատախազը եղել է Աղվան Հովսեփյանը, ով ՌԴ Նախագահի 2012 թվականի ապրիլի 14-ի թիվ 445 հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։ Խոսքը նույն Աղվան Հովսեփյանի մասին է, ով ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ, գտնվում է անազատության մեջ՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու հրապարակային գործունեությունից հետո, ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով»։