Դատավորներին ամենանվաստացնող Փաշինյանին Ձեր կոչը արեք․ Վարդևանյանը՝ ՔՊ պատգամավորին
Ես մի քանի հումորային հաղորդումներից մեջբերումներ չեմ անի, այլ ավելի դաժան իրականության մասին կխոսեմ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը և դիմեց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:
«Վլադիմիր Վարդանյանն ասում է, որ պետք չի արդարադատությունը, դատարանները քաղաքականացմել, ես այդ դեպքում հենց սպասում եմ, որ վաղը պարոն Վարդանյանն իր ելույթի հնարավորությունից կօգտվի և ՀՀ պատմության մեջ դատավորների վերաբերյալ ամենախայտառակ, ամենամիջամտող, ամենանվաստացնող գնահատական տված պաշտոնյային հորդորելու է, որ նման բան երբեք չկրկնվի, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող պաշտոն զբաղեցնող անձը դատավորների մասին չխոսի «վնգստացող դատավորներ» ձևակերպմամբ: Ես շատ կկարևորեմ այդ գործողությունը և ես վստահ եմ, որ երբ Դուք նման գնահատական եք հայտնում, դա հո չի վերաբերում զուտ ընդդիմությանը, այլ վերաբերում է ընդհանուր պետական մոտեցմանը, այնպես որ տեսնենք՝ այդ առումով զարգացում կունենա՞նք, թե՞ ոչ»,- ասաց Վարդևանյանը: