ՀՐԱՏԱՊ․ Հուսիթները հրթիռակոծել են Դուբայի օդանավակայանը
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հուսիթներ) հայտարարել է Դուբայի օդանավակայանում բալիստիկ հրթիռի արձակման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մուսաֆա նավթավերամշակման գործարանը և Աբու Դաբիի օդանավակայանը խոցվել են չորս «Քուդս-2» թևավոր հրթիռներով, իսկ Դուբայի օդանավակայանը՝ «Զուլֆիկար» բալիստիկ հրթիռով»,- երեքշաբթի հայտնել է Անսար Ալլահի կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը:
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի նախօրեին հայտարարել է Եմենի մայրաքաղաք Սանայի ռմբակոծության մեկնարկի մասին՝ ի պատասխան «Անսար Ալլահ» շիա շարժման (հուսիթների) ԱՄԷ-ի տարածքին հասցված հարվածների։ Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ Եմենի մայրաքաղաք Սանայի վրա օդային հարվածներ են հասցվել «ի պատասխան սպառնալիքի և ռազմական անհրաժեշտության»։