Էնթոնի Բլինկենը չնախատեսված այցով կմեկնի Ուկրաինա
Չորեքշաբթի օրը՝ հունվարի 19-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չնախատեսված այցով կմեկնի Ուկրաինա, հայտնում է «Ուկրաինսկա պրավդան»։
Բլինկենը հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այցի օրակարգը դեռ չի հայտարարվել, սակայն պաշտոնյաների հետ բանակցությունները կկենտրոնանան ռուսական սպառնալիքի վրա։
«Խոսակցությունները լինելու են Ռուսաստանի, Ուկրաինայի սահմանների մոտ ռազմական կենտրոնացման մասին։ Սա է նրա գալու հիմնական պատճառը»,- ասում է լրատվամիջոցի աղբյուրը։