Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել․ կան ավերածություններ
Երեքշաբթի օրը 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքից 52 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է 592 հազար մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 1 կմ խորության վրա։
Նախնական տվյալներով՝ երկու տուն լուրջ վնասվել է, զոհեր և վիրավորներ չկան։