Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարներն ԱՀ կառավարության որոշմամբ կփոխհատուցվեն 50%-ի չափով
Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսանող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները ԱՀ կառավարության որոշմամբ կփոխհատուցվեն 50%-ի չափով։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։
Ծրագրից օգտվելու նպատակով անհրաժեշտ է Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի և Շուշիի գրասենյակներ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- անձնագրի պատճեն,
- տեղեկանք ուսման վարձի չափի մասին` ըստ կիսամյակների,
- տեղեկանք քննաշրջանի արդյունքների մասին (քննաշրջանի ավարտից հետո):
Շահառուներին հորդորում ենք հնարավորինս շուտ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: