Ջրականի ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ջրականի ուղղությունից այսօր՝ հունվարի 18–ին, հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հարավային թեւում:
Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: