Ֆրանսիայի նախագահի թեկնածուն ընդգծել է, որ իրենց երկիրը պետք է դուրս գա ՆԱՏՕ–ից
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, գալիք նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ժան-Լյուկ Մելենշոնը կարծում է, որ Ֆրանսիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից՝ ռազմական հարցերում իր անկախությունը վերականգնելու համար, գրում է Le Monde թերթը։
«Մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից. Ես ուզում եմ, առաջին հերթին վերականգնել մեր ռազմական ինքնիշխանությունը։ Ֆրանսիան, որն ունի միջուկային զսպման ուժեր, պետք է անկախ լինի և զենքի արտադրության հարցում կախված չլինի ԱՄՆ-ից։
Թեկնածուի խոսքով՝ հակառուսական քաղաքականությունը չի համապատասխանում ֆրանսիական շահերին, իսկ նման ընթացքը վտանգավոր է ու անհեթեթ։
«Ինչու՞ մենք պետք է պաշտպանենք Ուկրաինայի սահմանները։ Ցանկանում եմ, որ Ֆրանսիան զերծ մնա դաշինքներից և աջակցի գլոբալացման այլընտրանքային ուղիներին»,- ընդգծել է նա։