Իսրայելը դատապարտում է ԱՄԷ-ի վրա հարձակումները. Նավթալի Բենեթ
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը խստորեն դատապարտել է Եմենի հուսիթների հարվածը Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմավարական ենթակառուցվածքին, հայտնում է news.co.il-ը։
«Ես դատապարտում եմ Իրանի կողմից աջակցվող հուսիթների կողմից իրականացված հարձակումը և իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Իսրայելը ուս-ուսի կանգնած է ԱՄԷ-ի հետ»,- ասել է կառավարության ղեկավարը։
Բենեթը նաև կոչ է արել միջազգային հանրությանը միասին լինել ահաբեկչության դեմ պայքարում։