Վաշինգտոնը չի նախատեսում լրացուցիչ զորքեր ուղարկել Ուկրաինա
«Մոտակա շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային». Այս մասին լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը։
Նա նշել է, որ անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության ոլորտում ավելի շատ օգնություն է ցուցաբերել, քան երբևէ 2014 թվականից ի վեր:
«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ ռազմական օգնության այս առաքումները շարունակվում են, և առաջիկա շաբաթներին նախատեսվում են ավելին։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում մենք Ուկրաինային կտրամադրենք լրացուցիչ պաշտպանական միջոցներ՝ ի հավելումն նրանց, որոնք արդեն տրամադրում ենք»,- ասել է նա։ Իր հերթին, Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, ելույթ ունենալով ճեպազրույցում, նշել է, որ Վաշինգտոնը չի նախատեսում լրացուցիչ զորքեր ուղարկել Ուկրաինա.
«Երկրում դեռ կան ԱՄՆ Ազգային գվարդիայի անդամներ, ովքեր ծառայում են որպես ռազմական հրահանգիչներ և խորհրդատուներ»,- ասել է Քիրբին։
Միևնույն ժամանակ, նա ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ուղիներ փնտրել Ուկրաինային պաշտպանելու համար, ինչը ներառում է լրացուցիչ ռազմական օգնություն ուղարկելը։