Լավրովի և Բլինկենի հանդիպումը ակտիվ քննարկման փուլում է. Մարիա Զախարովա
«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը ակտիվ քննարկման փուլում է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել երկրների միջև անվտանգության երաշխիքների և հետագա շփումների վերաբերյալ։