Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ով է մահվան ցանկը թաքցնելու պատասխանատուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ առողջապահության նախարարությունը, չպահպանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի մեկամսյա ժամկետը, երեկ՝ հունվարի 18-ին (հանձնարարականը դեկտեմբերի 2-ին էր եղել), հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը»:

Նախարարությունը, սակայն, թվային պատկեր չի ներկայացնում՝ ինչ անճշտության մասին էր խոսքը, ինչը ոչ թե սոսկ թվեր են, այլ մարդկային կյանքեր ու ճակատագրեր: Ըստ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ խոսքն ավելի քան 700 մահվան դեպքերի անճշտության մասին էր, ինչը, փաստորեն, Ավանեսյանի համար «թվերի շտկում» է ընդամենը, կամ, Փաշինյանի ասած, +/- 700 մահ:

ԱՆ-ն չի պարզաբանել նաեւ՝ ինչն է եղել փնթի աշխատանքի ու մահվան սխալ վիճակագրություն ներկայացնելու պատճառը: Ո՞վ է պատասխանատուն ու ի՞նչ պատիժ է կրելու թույլ տված կոպիտ սխալի համար: Ավանեսյանը մինչեւ վերջին պահը չի գաղտնազերծել նաեւ, թե ովքեր, ինչ մասնագետներ են ներկայացված եղել «թվերը շտկող» հանձնաժողովում:

Հիշեցնենք՝ հոկտեմբերին, երբ խնդրի մասին բարձրաձայնում էր Թագուհի Թովմասյանը, Ավանեսյանը նշում էր, թե հանձնաժողովն արդեն իսկ ձեւավորվել ու քննում է անճշտությունները: Նմանատիպ պատասխան տիկին նախարարը նաեւ վարչապետ Փաշինյանին էր տալիս, բայց արդեն 2 ամիս անց: Ստացվում է՝ 2 ամիս շարունակ նա բոլորին համոզել է, թե մահվան թվերի անճշտությունն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել ու գործ է անում, սակայն մինչեւ այս պահն այդպես էլ չի հստակեցրել՝ հանձնաժողովն, ի վերջո, երբ ու ինչ կազմով է ստեղծվել ու գործել: Երկու գերատեսչությունների՝ Առողջապահության նախարարության ու Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվությունների հակասությունը նաեւ Գլխավոր դատախազությունն է ուսումնասիրում, ու երեկ տարածած հաղորդագրությամբ ԱՆ-ն, ասես գլխին գալիքը գիտակցելով, փորձում է կանխարգելել դատախազության կողմից մատնանշվելիք հավանական բացթողումներն ու հարցապնդումները:

Հարց է նաեւ, թե կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թվերի անճշտության մասին նախարարությունն ինչու չէր խոսում դեռ մեկ տարի առաջ, երբ 2021 առաջին ամսիներին ՊՎԾ-ն հրապարկել էր իր վիճակագրությունը, ու արդեն այդ ժամանակ հստակ էր՝ մահվան թվերի հետ ինչ-որ բան այն չէ:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում