Պետության ողնուղեղը հեռացրեցին, հայրենազրկեցին, որ էսօր արտագաղթելու իրավունք ունենան. Նարեկ Սամսոնյանը՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ ցույց անողների մասին
ԱՄՆ դեսպանատան առջև Հայաստանի հպարտ քաղաքացիները պայքարում են իրենց «պայծառ ապագայի», իսկ ավելի ճիշտ արտագաղթելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
«Պետության ողնուղեղը հեռացրեցին, բարոյազրկեցին, հայրենազրկեցին, որ էսօր արտագաղթելու իրավունք ունենան:
Կասկած չունեմ, որ սույն հպարտ արտագաղթի իրավունքի համար պայքարողները 2018-ին ամիրյանի վրա խորոված էին անում/համտեսում ու հպարտ էին...
Հ.Գ. Սենց բան երբևէ եղել ա՞ Հայաստանում՝ միտինգ հանուն արտագաղթի»: