Արդարության «հաղթանակի» ապահովումը մենք ուրիշներից ենք ակնկալում, իսկ իրենք ուրիշներին համոզում կամ ստիպում են ճանաչել իրենց հաղթանակը
Քաղաքական մտքի, փիլիսոփայության մեր ու իրենց տարբերություններից մեկը: Այս մասին գրել է Արցախի Արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Նա մասնավորապես գրել է.
«Մենք ուզում ենք, որ արդարությունը հաղթի:
Իրենք ուզում են հաղթել, որպեսզի իրենց ուզած արդարությունը հաստատվի:
Դրա համար էլ արդարության «հաղթանակի» ապահովումը մենք ուրիշներից ենք ակնկալում, իսկ իրենք ուրիշներին համոզում կամ ստիպում են ճանաչել իրենց հաղթանակը:
Մենք մեզ համոզել ենք, որ արդարությունը չի կարող հաղթանակել անարդար միջոցներով, իսկ իրենք վստահ են, որ ցանկացած միջոցով ձեռք բերված հաղթանակն արդարացված է»: