Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքներըՊատճառն ազգանունն է. «Հրապարակ»Գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը. «Հրապարակ»
Բացահայտվել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը (տեսանյութ)
Բաքվում այրվում է նավթավերամշակման գործարան«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԵլակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»Ռուսական բանակը գիշերը հարվածներ է հասցրել ԿիևինԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան. Հաքան ՖիդանԻ՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել. «Հրապարակ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսովՕբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո. «Հրապարակ»Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելուԻնչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման մասին (տեսանյութ)
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինՈւզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգովԼեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրելՔրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
Մամուլ

«Իշխող ուժը, օրենքի հերն անիծելով, փորձում է ատամներով պահել, զավթել, գողանալ իշխանությունը». Վանաձորի ավագանու անդամ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար, Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանի հետ զրուցել է ՏԻՄ ընտրություններից հետո համայնքում ստեղծված իրավիճակի մասին, անդրադարձել նաև մի շարք այլ հարցերի: Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 5-ն էին հաղթահարել անցողիկ շեմը՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀԱՍԿ-ը, «Հայրենիք» կուսակցությունը, ԱԵԿ-ը: «Լուսավոր Հայաստանը», որը չէր հաղթահարել անցողիկ շեմը, դիմել էր դատարան: Մինչ այս պահը Վանաձորում ավագանին դեռ նիստ չի կարողացել անցկացնել, քանի որ չի վերացվել դատարանի՝ նիստ հրավիրելն արգելող որոշումը։

«ԼՀԿ-ն դիմել էր դատարան՝ կապված մանդատ ստանալու, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետ: Առաջին ատյանը մերժել էր դիմումը:ԼՀԿ-ն որոշել էր բողոքարկել նաև վերաքննիչ դատարան, որը ձգեց գործընթացը, ու, ի վերջո, մերժեց բողոքը: Իսկ ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման հարցով հունվարի 17-ին նախատեսված նիստը չկայացավ այն պատճառաբանությամբ, թե իբրև կողմերից մեկին չէին կարողացել ծանուցել:

Այդ նիստը ևս երեք օրով հետաձգվեց: Իրավաբանների հետ քննարկել ենք հարցը: Այս պարագայում, եթե բողոքներ չկան, և ԼՀԿ-ին նաև վերաքննիչ դատարանն է մերժել, ըստ էության, օրենքով արգելքները հանված են համարվում: Մինչդեռ մենք, մեծ հաշվով, տեսնում ենք մի գործընթաց, ըստ որի, ՔՊ-ն ուղղակի ուզում է ժամանակ շահել, գործընթացներ է ձգձգում, որ կարողանա լուծում գտնել: Պարզից էլ պարզ է, որ եթե ՔՊ-ն այս պահին լուծում ունենար, վաղուց նիստ կգումարեր:

«Հայրենիք» կուսակցությունն ու խմբակցությունը չեն պահանջում, որ պետք է կոնկրետ Մամիկոն Ասլանյանին ընտրել Վանաձորի քաղաքապետ: Մենք կանգնել ենք այդ թիմի կողքին այնքանով, որքանով վանաձորցիների մեծամասնությունն ընտրել է իրեն: Մենք կանգնել ենք վանաձորցու կողքին: Մեր պահանջը հստակ է՝ նիստ գումարել, որովհետև քաղաքում խայտառակ վիճակ է»,-ասաց Վ. Դոխոյանը:

Նա շեշտեց՝ կա միայն աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար, որը, սակայն, թուղթ ստորագրելու, կնիք դնելու լիազորություններ չունի. «Ստեղծված տեխնիկական և արհեստական խոչընդոտների պատճառով վանաձորցու՝ ծառայություն ստանալու օրինական պահանջն ու իրավունքը ոտնահարված և անտեսված են:Բացի այդ, անցած տարվանից ևս երեք ամսով երկարաձգվել էր աղբահանություն իրականացնող ընկերության պայմանագիրը: Մինչդեռ հիմա Վանաձորում աղբահանության առումով ևս խայտառակ վիճակ է: Այն պատշաճ չի իրականացվում, քանի որ չկա համապատասխան պաշտոնատար անձ, որը պետք է աղբահանության իրականացման վերահսկողություն իրականացնի: Շինարարական կազմակերպությունների կողմից կան նաև նախկինում կատարված աշխատանքներ, որոնք պետք է վճարվեն, բայց վճարողը չկա:

Այսօր Վանաձորում որոշ խնդիրներ լուծելու համար պետք է արդեն մրցույթներ հայտարարած լինեինք, ինչը ևս ձգձգվում է վերոնշյալ պատճառներով: Քաղաքը սարսափելի վիճակում է, չկա կազմակերպություն, որին մենք պետք է դիմենք, վճարենք, պարտադրենք, որ աղ ու ավազ շաղ տա, մաքրի մայթերը, որոնք սառույցի մեջ են:Ինֆեկցիոն հիվանդանոց գնացող ճանապահը ևս սառույցի մեջ է:

Շտապօգնության մեքենաներն ու մյուս մեքենաները ևս չեն կարողանում բարձրանալ հիվանդանոց: Ու այս խայտառակ վիճակում ոչինչ չէր խանգարում նիստ գումարել, քաղաքապետ ընտրել: Ավագանու 33 անդամ մեկ քաղաքապետ պետք է ընտրեր: Բայց ինչպես Հայաստանի մնացած համայնքներում ու խոշոր քաղաքներում, այստեղ ևս ՔՊ-ն նույն գործելաոճով է շարժվում: Այսինքն, որտեղ չի կարողանում անցկացնել իր մարդուն կամ իր մարդուն անցկացնելու տեսանկյունից վտանգներ է տեսնում, այդ համայնքներում խոչընդոտներ է ստեղծում, որ ժամանակ շահի, հասկանա, թե ոնց է լուծելու խնդիրը: Օրենսդրական իմաստով Վանաձորում ՔՊ-ն հիմա բառացի փակուղային վիճակում է, որովհետև օրենքի որևէ կետից չի կարող կառչել: Անգամ իրենց հատուկ ձևով՝ սեփական մեկնաբանությամբ օրենքը ներկայացնելու և այդ կերպ օրենքը շրջանցելու հնարավորություն չեն կարողանում գտնել: Այնքան պարզ է իրավիճակը, ու չկա այլ տարբերակ, քան ավագանու նիստ գումարելն ու քաղաքապետ ընտրելն է»:

Ինչ վերաբերում է ՔՊ-ի՝ Վանաձորում վերոնշյալ լուծումները գտնելու փորձերին՝ նա հավելեց. «Ըստ մեր ունեցած տեղեկության, լուծման երկու տարբերակ ունեն, որոնք երկուսն էլ հակասում են Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքին: Առաջին փուլով ուզում են քաղաքապետի ժ/պ դնել, ինչը զավեշտ է այն իմաստով, որ կա ընտրված ավագանի. ԿԸՀ-ն 33 մանդատ է տրամադրել: Ու այս պարագայում նիստ անելու դեպքում քաղաքապետ հաստատ ունենալու ենք, բայց այս մարդիկ նիստ անելու, նիստի արդյունքում քաղաքապետ ընտրելու փոխարեն ժ/պ դնելու օրակարգ ունեն, ինչն աբսուրդ է: Երկրորդ տարբերակը, որ քննարկում են, ըստ մեր հավաստի տեղեկության, վայր դնելով մանդատները՝ նոր ընտրության գնալու ցանկությունն է: Չեմ թաքցնի՝ նման կոչով առաջինը ես եմ հանդես եկել, որովհետև ես վստահ եմ, որ այս անգամ երկու ուժերի՝ «Հայրենիք» կուսակցության և «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թե՛ համագործակցության, թե՛ ընտրություններին առանձին գնալու դեպքում ավելի շատ ձայներ ենք ստանալու:

Ի դեպ, մեզ տարբեր մարդիկ մոտենում ու ասում են՝ չէինք պատկերացնի, որ նման իրավիճակ կլինի, հիմա շատ մարդիկ նաև փոշմանել են իրենց ընտրության հարցում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ, ըստ մեր ունեցած տեղեկության, ՔՊ-ում ամեն ինչ անելու են, որ նոր ընտրությունների դեպքում Մամիկոն Ասլանյանին թույլ չտան առաջադրվել: Ի դեպ, եթե, օրինակ՝ վաղը տեղի ունենա ավագանու նիստ, իրենք, ըստ օրենքի, պետք է ապահովեն կալանավորված Մամիկոն Ասլանյանի քվեարկելու, ընտրելու իրավունքը, բայց չեն անելու քիչ չէ, հիմա էլ նշված մտադրությունն ունեն: Հաշվի առնելով այս ամենը՝ մենք ամեն ինչ կանենք, որ առաջիկայում գումարվի նիստ, որի արդյունքում թող ընտրվի նա, ով կընտրվի»:

Իսկ թե ինչ քայլեր են նախատեսում, մեր զրուցակիցը հավելեց. «Պոպուլիզմով զբաղվելը մեր գործելաոճը չէ: Մենք առաջին հերթին հարգում ենք օրենքները ու գնալու ենք օրենսդրական ճանապարհով: Սա չապահովելու դեպքում մենք այլ՝ կրկին օրենքով նախատեսված ու օրենքով չարգելված քայլերով օրենքի կատարում ենք պահանջելու: Այլ քաղաքական ուժերի նման չենք ասելու՝ մեզ օդից մանդատ տվեք: Իսկ եթե մեր օրինական պահանջը չկատարվի, պատրաստ ենք անգամ ռադիկալ քայլերի դիմել»:

Խոսելով ՏԻՄ ընտրություններից հետո Հայաստանի մի շարք խոշորացված համայնքներում ստեղծված վիճակի մասին՝ Վ. Դոխոյանը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Այն, որ ԱԺ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն մեծամասնություն ստացավ, տարբեր պատճառներ ուներ: Բայց հավաստիացնում եմ ՝ շատ մարդիկ շատ կարճ ժամանակում փոշմանեցին, որ իրենց քվեն այս ուժին են տվել: Նշվածի վառ ապացույցը ՏԻՄ-երում իշխող ուժի պարտությունն էր: Հիմա այս ուժը հասկանում է, որ «պուլսը» կորցնում է: Թեպետ ԱԺ-ում մեծամասնություն ունի, բայց ՏԻՄ-երում պարտություն կրելու դեպքում այդ ուժի վախճանն է մոտենում, այս անգամ՝ համապետական ընդհանուր մոդելում: Փաստն այն է, որ, ըստ էության, թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում, թե՛ Վարդենիսում, թե՛ Գորիսում, թե՛ նաև Փարաքարում պարտվել են: Այս շարքը կարելի է շարունակել, բայց ստացվում է, որ լոկալ ու փոքր վայրերում պարտություն կրելով՝ ավելի լայն իմաստով կորցնում են հենարանները, ինչը նշանակում է, որ մոտեցել է վախճանը: Սա լավ գիտակցելով՝ այսօրվա իշխող ուժը օրենքի հերն անիծելով ու ճնշումներով փորձում է ատամներով պահել, զավթել, գողանալ իշխանությունը»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, այսօր առավել մեծ խնդիրների առաջ ենք: Այս տեսանկյունից, անդրադառնալով երկրի առաջ ծառացած մարտահրավերներին՝ նա շեշտեց, որ թե՛ դիտավորությամբ, թե՛ անզգուշությամբ երկրին վնաս պատճառելն անընդունելի է:

«Տգիտության առկայության և անզգուշության դեպքում անգամ չի կարելի խաղալ պետության ճակատագրի հետ: Մենք բոլորս հասկանում ենք, որ Արցախը Հայաստանի դարպասն էր: Բայց, ունենալով ավելի քան 5000 զոհ, գերիներ, վիրավորներ, տարածքային կորուստներ, Արցախի հարցը չլուծվեց: Արցախը չունի կարգավիճակ: Բացի այդ, մեր դարավոր թշնամին մոտեցել է ՀՀ պետական սահմանին, ավելին՝ արդեն այլ պահանջներ է ներկայացնում: Սա վկայում է մեր իշխանությունների անշնորհք ու նաև ապիկար լինելու մասին: Մենք կորցրինք հայրենիքի զգալի մասը, մեր սահմանները երկարեցին, և մեզ հիմա ավելի մեծ գումարներ են պետք բանակի համար՝ նույն երկարած սահմանը պահելու համար: Արտաքին հարաբերություններում ևս խայտառակ վիճակ ունենք: Իշխանություններն այսօր խոսում են թշնամու հետ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին: Այն թշնամու, որի ձեռքով ավելի քան 5000 հայորդիներ նահատակվեցին, այն պետության ու ազգի, որը Եղեռնի ժամանակ միլիոնուկես հայի էր կոտորել: Ընդհանուր առմամբ, արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքով օր օրի խնդիրներն ավելի են խորանում:

Այսօր կանգնած ենք նաև Սյունիքը կորցնելու վտանգի առաջ: Այսօր կանգնած ենք նաև տնտեսական լուրջ խնդիրների առաջ: Մեծ հաշվով՝ ոչնչացման եզրին ենք: Մարդիկ ասում են՝ փոքր պետություն ենք, գերտերություններին մեր կամքը թելադրել չենք կարող: Համաձայն եմ, բայց ճիշտ ու ճկուն քաղաքականության արդյունքում այլ իրավիճակ կարող ենք ունենալ: Գերտերությունների շահերի բախման արդյունքում կարող ենք շահեկան վիճակում լինել: Դրա համար, սակայն, հայրենասեր, ազգը սիրող, խելացի ու ճկուն ղեկավար է անհրաժեշտ, իսկ նման մարդիկ մենք ունենք: Այս իշխանությունը տապալել է բոլոր ուղղություններն ու ոլորտները և դեռ տապալելու է: Ու խնդիրը զուտ տնտեսական չէ, որը կարելի է տարիների ընթացքում հարթել: Խոսքն անդառնալի կորուստների մասին է: Նրանց մեկ օր ավելի իշխանության մնալը մեկ նոր անդառնալի կորուստ է ավելացնում: Սա է պատճառը, երբ ասում ենք՝ այս չարիքի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա»,եզրափակեց ը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում