Հայտնի է, թե երբ Էրդողանը կայցելի Ուկրաինա
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի այցը Ուկրաինա կկայանա փետրվարի 3-ին, հայտնում է CNN Turk-ը։
Այդ օրը լրանում է թուրք-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահն իր հերթին Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա` երկրների միջև տարաձայնությունները հարթելու համար։