«Եթե Լավրովը համաձայնի». Ուկրաինան պատրաստ է հանդիպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ պատրաստ է եռակողմ հանդիպման ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների մակարդակով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համաձայնությամբ։
Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցությունների ընթացքում ես հաստատեցի իմ պատրաստակամությունը եռակողմ հանդիպման՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների մակարդակով, եթե Լավրովը համաձայնի»,- ասել է Կուլեբան։